Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Հարավային Կորեայում ընկերական հանդիպում անցկացրեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ և պարտվեց 1-2 հաշվով:
Մանչեսթերյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը: «Աթլետիկոյից» աչքի ընկան հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը և բելգիացի եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոն:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 1-2
Ռուբեն Դիաշ, 85 - Մեմֆիս Դեպայ, 67, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, 74