Լեգենդար Նովակ Ջոկովիչն «Ուիմբլդոնում» տարել է 100-րդ հաղթանակը, հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը։
Սերբ թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի 1/16 եզրափակիչում 6-3, 6-0, 6-4 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Միոմիր Կեցմանովիչի դեմ մրցախաղում։
Ջոկովիչն «Ուիմբլդոնում» տարած հաղթանակների քանակով զիջում է միայն Ռոջեր Ֆեդերերին (105)։ «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշարում ամենաշատ հաղթանակները տարել է Ռաֆայել Նադալը։ Իսպանացին «Ռոլան Գարոսում» մրցակիցներին հաղթել է 112 անգամ։
Ջոկովիչը «Ռոլան Գարոսում» ունի 101, Ավատրալիայի բաց առաջնությունում` 99, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում` 90 հաղթանակ։
Աշխարհի նախկին առաջին ռակետը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ընդհանուր 443 մրցախաղում 390 հաղթանակ է տարել, կրել 53 պարտություն, նվաճել 24 տիտղոս։
Կարդացեք նաև`
- «Ուիմբլդոն». Հուլիսի 6-ի խաղերի անոնսը
- «Ուիմբլդոն». Բեն Շելթոնը 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցն է
- «Ուիմբլդոն». Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ 1/8 եզրափակիչ
- «Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Կրեյչիկովան պարտվեց 10-րդ ռակետին
- «Ուիմբլդոն». Յանիկ Սիները շանս չտվեց հերթական մրցակցին
- «Ուիմբլդոն». Անդրեևան 1/8 եզրափակիչում է



