Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակը։
Շանհայի «Մասթերս» կարգի մրցաշարի տիտղոսն անսպասելի նվաճելուց հետո Վալենտին Վաշրոն դիրքը բարելավել է միանգամից 164 տեղով։ Մոնեգասկ թենիսիստն այժմ ունի 1283 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 40-րդ տեղ։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը։ Նա 3190 միավորով 10-րդն է։
Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 11340)։ Լավագույն հնգյակում են նաև Յանիկ Սիները (Իտալիա, 10000), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 5930), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4645) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4580)։
ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


