Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը հաղթանակով սկսեց պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում:
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում 6-4, 6-4, 6-4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Լուկաշ Պույլին: Զվերևն աշխարհի 104-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 21 րոպեում: