Logo

«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի զուտ շահույթը գերազանցում է 531 միլիոն դոլարը

11:03 / 21.04.2023Կինո
null

Ըստ Deadline-ի՝ 2022 թվականի ամենաթանկ բլոկբաստերների ցանկի առաջատարը Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմն է։ Ֆիլմը կինովարձույթում հավաքել է 531,7 միլիոն դոլար․ հաշվարկներում հաշվի են առնվել ֆիլմի ստեղծման և առաջմղման ծախսերը, ինչպես նաև հանվել է կինոթատրոնների մասնաբաժինը։

«Ավատար 2»-ին հաջորդում է «Թոփ Գան․ Մավերիք»-ը, որը վաստակել է $391,1 մլն զուտ շահույթ:

«Մինիոններ. Գրյուի ծագումը» մուլտֆիլմի իրական եկամուտը կազմել է 382 միլիոն դոլար, ինչը նրան ապահովել է երրորդ հորիզոնականը։

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են Marvel-ի սուպերհերոսների մասին ֆիլմերը՝ «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» (284 միլիոն դոլար) և «Սև հովազ. Ընդմիշտ Վականդա» ($259 մլն)։

«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 6-ին: Կինոժապավենը հավաքել է 2,243 միլիարդ դոլար և դարձել պատմության մեջ երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով «Տիտանիկ»-ից: Երկրորդ մասի գլխավոր հերոսները կրկին երկրային Ջեյք Սալին (Սեմ Ուորթինգթոն) և այլմոլորակային Նեյտիրին (Զոի Սալդանա) են, որոնք արդեն երեխաներ են մեծացնում և ստիպված են ևս մեկ անգամ առերեսվել երկրացիների հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ