Logo

Ավետ Բարսեղյանի «Հայելուն» արդեն կարող են նայել բոլորը․ լույս տեսավ հեղինակի առաջին գիրքը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:04 / 18.02.2025Լուրեր
Բացառիկ
null

1 տարի առաջ «NewMag Summer fest»-ին Ավետ Բարսեղյանը խոստացավ հրատարակել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Խոստումն իրականացրեց 2025-ի փետրվարի 16-ին։ «NewMag Winter fest»-ում կայացավ «Հայելիս» գրքի շնորհանդեսը։ «Fast News Culture»-ը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել ամենակարևորը։

25 տարի Ավետի ձեռագրերը կարդացին միայն մտերիմները։ Գիրք տպագրելն ու 25 տարվա գրածը հավաքագրելը հեշտ չէր, բայց արդեն իրականություն է։ «Երբ սկսեցինք աշխատել, առաջին պարզ հարցն առաջացավ՝ ինչի՞ց սկսել։ Պարզվեց՝ պետք է սկսել ձեռագրերից, քանի որ Ավետը գրում է թղթին։ Ձմեռային մի օր եկավ Ավետի պատվիրակությունը։ Սկզբից ճամպրուկով մտավ երիտասարդ գրող Արամ Ավետիսը, հետո տրցակներով եկավ Սամվել Մելոյանը, ապա պայուսակով՝ Լիլիթ Գրիգոյանը։ Վերջում եկավ Ավետն ու ասաց՝ «Էս ա»», - շնորհանդեսի ընթացքում պատմեց «NewMag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Գիրքը կազմեց Արամ Ավետիսը։ Դիզայները Նուռն է։ «Գիրքը հորիզոնական պահելիս՝ կարդում ենք «Ավետ» անունը։ Եթե գրքի վրայի տարբերանշանը պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, կրկին կկարդաք «Ավետ» անունը։ Երբ գիրքը բացեք, ապա թե՛ առաջամասի, թե՛ հետնամասի վրա ևս 2 «Ավետ» կկարդաք։ Իմ ընկերը բազմատեսակ է, բայց մեզ համար գոյությունի ունի 2 Ավետ, որովհետև 1 Ավետը բավարար չէ այս մարդու համար», - ասաց Նուռը։

Հաջորդեց «Պոետիկ ներկայացումը»։ Բեմում Հրաչուհի Ութմազյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Վարշամ Գևորգյանն էին։ Յուրաքանչյուրն ասմունքեց Ավետի «նորածին» գրքից մի քանի բանաստեղծություն։ «Այսօր շատ հուզված էինք բոլորս։ Հուզված էինք, որովհետև մեր ընկերոջ օրն է։ Վերջապես նրա բանաստեղծությունների ժողովածուն մեր ձեռքում է։ Մինչև այս միայն Ավետի շուրթերից էինք լսում իր ստեղծագործությունները, իսկ հիմա դրանք նաև մերն են։ Հուզմունքն ու պատասխանատվությունը շատ մեծ էին, որովհետև պետք է լինեինք Ավետի խոսքերի հաղորդողը։ Դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ գրքին, բայց իմ ամենասիրելիներից է «Փյունիկների հին գերեզմանը», որը կարդացի բեմում», - «Fast News Culture»-ի հետ զրույցում անկեղծացավ Հրաչուհի Ութմազյանը։ 

Նազենի Հովհաննիսյանը հուզմունքը դժվարությամբ զսպեց։ Ասմունքը Ավետի «Սիրելը սիրելը չէ․․․» բանաստեղծությամբ սկսեց։ Ապա հեղինակի խոսքերով գովերգեց նրա կնոջը՝ Անիին։ «Եթե որևէ մեկը բարձրանա բեմ ու չհուզվի, ուրեմն այդ մարդու հետ մի բան այն չէ։ Շատ վախենալու և պատասխանատու վայր է բեմը։ Կրկնակի ծանրություն է, երբ դու Ավետ Բարսեղյանի առաջին գրքի շնորհանդեսին ես և պատասխանատու ես թեկուզ 7 ստեղծագործությամբ ներկայացնել նրա բանաստեղծական աշխարհն իր ամփոփ ներկայությամբ։ Սովոր եմ մեծ բեմերի, բայց խոստովանում եմ՝ այս մեկը բարդ էր», - նշեց Նազենին։

Ավետը մտովի ասմունքեց ընկերների հետ։ Ամուր բռնեց դստեր՝ Լուսեի ձեռքն ու հուզված լսեց մինչև վերջ։

Հեղինակը ողջունեց բոլոր հյուրերին, խոնարհվեց ու հոտնկայս ծափահարեց 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի և Շանթ Նավոյանի մայրերին։ Համբուրեց նաև իր մայրիկին։ «Դահլիճում տեսնում եմ 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի և Շանթ Նավոյանի ծնողներին։ Երբ նայում եմ այս մարդկանց, եթե իրենք քայլում են՝ իրենց լույսին հանձնած հողին, ապա ամոթ է չապրելն ու լույսը չտեսնելը։ Ես լույս տեսնում եմ որդեկորույս մարդկանց աչքերում: Ինչպես Նժդեհն էր ասում. «Ազգերի ճակատագիրը պետք է տեսնել ափերի մեջ»։ Հիմա հասել է պահը, որ հայոց լույսն ու ճակատագիրը տեսնենք որդեկորույս ծնողների աչքերում»,- ասաց Ավետ Բարսեղյանը:

Ավետի «Հայելիում» ընթերցողը կգտնի ոչ միայն հեղինակի, այլև նրա ընկերների պատմություններն ու պարզապես կյանքից վերցված իրադարձություններ։

Շնորհանդեսին գրքասերների հոսքը չէր դադարում։ Սրահում աթոռներ ավելացրին, բայց դա էլ չփրկեց։ Մարդիկ հոտնկայս մինչև վերջ լսեցին, հուզվեցին ու ծափահարեցին Ավետին ու ասմունքողներին։

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

22:14 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

22:02 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Սկալոնի. «Պետք է Մեսիին հանգիստ թողնենք»

21:32 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հեյմիր Հալգրիմսոնը և Ջոշ Քալենը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

21:01 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Ման. Սիթին» և Պրեմիեր լիգան ընդհանուր հայտարարի են եկել. ակումբի հայտարարությունը

Պաշտոնական
20:31 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

20:05 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Թունիսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

19:40 / 08.09.2025 • Ֆորմուլա 1

Աղբյուր. Ֆերստապենը ծրագրում է Ֆորմուլա 1-ից դուրս մրցաշարի մասնակցել

19:16 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» հայտնել է Դե Յոնգի բուժզննման արդյունքը

18:52 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Չաբի Ալոնսոն` օգոստոսի լավագույն մարզիչ

18:41 / 08.09.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Պաշտոնական
18:28 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Փոփոխություն Fastex ՊԼ խաղացանկում

Պաշտոնական
18:18 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ19 հավաքականը կրկին պարտվեց Ուզբեկստանին

17:55 / 08.09.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Կառլոս Ալկարասը՝ աշխարհի առաջին ռակետ. FastNews-ն ամփոփում է US Open 2025-ը

Բացառիկ
17:50 / 08.09.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Եվրոբասկետ-2029. Հայաստանի հավաքականի մրցակիցներն ու խաղացանկը նախընտրական փուլում

17:26 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» հաստատել է Հյուլմանի նշանակումը

Պաշտոնական
16:48 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Թոփ-5+» փոդքաստի նոր թողարկումը՝ Հայաստան - Պորտուգալիա խաղի մասին (անոնս)

16:37 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Հյուլմանը կգլխավորի «Բայերը»

16:25 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Իռլանդիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել

15:55 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը կորցրել է անձնագիրը

15:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Հյոնես. ««Բարսելոնան» հիանալի օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ անդադար ֆուտբոլիստներ ես ձեռք բերում»

14:50 / 08.09.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկի» ֆուտբոլիստը որակազրկվել է 10 ամսով

Պաշտոնական
14:33 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մենք ենք մեր ֆուտբոլը». Հարցազրույց Յուրա Մովսիսյանի հետ

Բացառիկ
14:31 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մենք ենք մեր ֆուտբոլը». Հարցազրույց Արամ Ոսկանյանի հետ

Բացառիկ
14:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Ֆեռնանդու Սանտուշն ազատվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական
13:56 / 08.09.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրոբասկետ-2025. Վրաստանի հավաքականը հերթական խոշոր սենսացիան է մատուցել

13:19 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. Զախարյանը կրկին վնասվածք է ստացել

12:54 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Հավատացեք մեզ, ու ամեն ինչ լավ կլինի»

12:30 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյան. «Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս չեն փոխվի»

11:57 / 08.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

11:25 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Դե լա Ֆուենտե. «Հպարտանում եմ Իսպանիայի հավաքականով»

10:55 / 08.09.2025 • Թենիս

fastnews-video-icon
Կառլոս Ալկարասը` US Open-ի կրկնակի հաղթող

10:14 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

00:42 / 08.09.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիան ու Բելգիան 6-ական գոլ խփեցին, Գերմանիայի առաջին հաղթանակը

00:24 / 08.09.2025 • Ֆուտբոլ

Մբապե. ««Ոսկե գնդակի» մասին մտածում են բոլոր խաղացողները»

23:57 / 07.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ավագյան. «Լավագույն ժամանակներն առջևում են»

23:25 / 07.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դեպայը` Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու

22:44 / 07.09.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Մախաչև. «Գաղտնիք չէ, որ Տոպուրիան խուսափում է Ծառուկյանից»

22:22 / 07.09.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Եվրոբասկետ-2025. Դոնչիչի 42 միավորը Սլովենիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ

21:56 / 07.09.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդների ու Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակները

21:13 / 07.09.2025 • Ֆուտբոլ

Ռուսաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Կատարին

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ