Logo

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 11.03.2020Թոփեր
6c77afcdba2cbaa931d6bdbf571b0e16 1 - Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Ճապոնիայի ձգողությունը, անկրկնելի հմայքն ու գրավչությունը մեծապես կապված է նաև երկրի խորհրդանիշ սակուրա ծառի հետ: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր այդ սպիտակավարդագույն հրաշքի մասին:

Ծառը

Սակուրան Ճապոնիայի խորհրդանիշն է: Գոյություն ունի այս ծառի մոտ 16 տեսակ և շուրջ 400 տիպ: Ամենատարածվածները «սոմեյոշինո» և «սիդառեզակուռա» տեսակներն են, որոնցից առաջինը ծաղկում է սպիտակ, իսկ երկրորդը՝ վարդագույն ծաղիկներով: Ասում են՝ ամենագեղեցիկ սակուրան ծաղկում է Ճապոնիայի հին մայրաքաղաքներում՝ Կիոտո, Նառա և Կամակուռա քաղաքներում: Հաճախ սակուրան թարգմանում են որպես բալենի. հետաքրքիրն այն է, որ սակուրան անպտուղ ծառ է:

8c55584bc60c3b51083e298164c74a9b 5 960x640 - Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Սակուրայի լեգենդը

Գոյություն ունի մի լեգենդ, որը պատմում է այն մասին, թե ինչպես է սակուրան արտացոլում մարդու կյանքի բուն էությունը: Օրերից մի օր Նինիգի անունով մի աստված հյուրընկալում էր սարի աստծո երկու դուստրերին: Նրանցից մեկին Նինիգին պիտի կնության առներ: Քույրերից փոքրին անունը Ծաղկող էր, արտաքնապես նա նույնպես գարուն էր հիշեցնում՝ իր թարմությամբ, նրբությամբ ու գեղեցկությամբ: Իսկ ավագ քույրը թեև շքեղ էր, բայց կոպիտ ու խիստ դիմագծեր ուներ:

Նինիգին սիրահարվեց կրտսեր քրոջն ու ցանկացավ հենց նրան կնության առնել, իսկ ավագ քրոջն ամոթանք տալով ուղարկեց հայրական տուն: Սարերի զայրացած աստվածը խոստացավ երիտասարդ փեսացուին, որ նրանց կյանքը վառ ու անմոռանալի կլինի, սակայն նույնքան կարճատև, որքան սակուրայի ծաղկման շրջանը: Հենց այդ օրվանից էլ երկրի վրա հայտնվեցին հասարակ մահկանացուները, որոնք օժտված էին ընդամենը մի քանի տասնամյակ տևող կյանքով… իսկ եթե Նինիգին ընտրեր ավագ քրոջը, նրա կյանքը կտևեր մի ամբողջ հավերժություն:

2850cf75c11855c0421c9bfe93bc4966 1 960x673 - Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Տոնակատարությունը

Ամեն տարի օդերևութաբանները հետևում են սակուրայի ծաղկման շրջանի սկսվելուն և հայտնում այդ մասին. այն յուրատեսակ պետական նաշանակություն ունեցող իրադարձություն է համարվում: Գարունը սակուրայի ծաղկման շրջանն է, որի հետ կապված է Ծագող Արևի Երկրի ամենագունեղ տոներից մեկը: Մարտի վերջից մինչ ապրիլի ակիզբը Ճապոնիան ամբողջությամբ վերափոխվում է՝ հարյուրավոր ծառեր ծաղկում են սպիտակ և սպիտակավարդագույն ծաղիկներով, ինչի արդյունքում հեռվից թվում է, թե ծառերը ծածկված են ամպերով կամ էլ ձյան փաթիլներով: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ հավաքվում են պալատների և վանքերի այգիներում, զբոսայգիներում ու արահետներում՝ հիանալու այս հրաշալի տեսարանով: Այս սովորույթը ստացել է «հանամի» անվանումը , որը բառացիորեն նշանակում է «ծաղիկների դիտում»:

Կրոն

Սակուրայի ծաղկումը, ինչպես նշեցինք,  շատ կարճատև է: Ընդամենը անձրևից կամ քամուց այս զարմանահրաշ ծառի նուրբ ծաղիկները դեռևս չբացված կարող են թափվել: Գուցե հենց դա է պատճառը, որ բուդդիզմում սակուրան համարվում է կյանքի անցողիկության խորհրդանիշը, խորհրդանշում է նաև անցած երիտասարդությունն ու սերը:

60735bc7d7ebabf3a2bb53b5971c381b 1 960x650 - Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Խոհանոցում

Սակուրայի ծաղկման ողջ շրջանը խորհրդանշվում է նաև խանութներում և փողոցային շուկաներում նոր ուտելիքների առկայությամբ: Այսպես կոչվող «գարնան համը» իր տարբեր արտահայտչամիջոցներն է գտնում տեղի խոհանոցում. ամենատարածված ուտեստն է բրինձից պատրաստված փոքրիկ թխվածքը, որը փաթաթված է սակուրայի տերևներով: Ճապոնացիների խոհանոցներում կարելի է նաև հանդիպել սակուրայի տերևների, որոնք օգտագործվում են իբրև համեմունքներ, կամ թեյի հավելումներ:

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ