Logo

«Այս օրը դու երբեք չես մոռանա». Պերեսը՝ «Ռեալի» նորեկին

15:51 / 15.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիմել է «Արքայական ակումբի» նորեկ Ալվարո Կառերասին, որը հուլիսի 15-ին պաշտոնապես ներկայացվել է որպես իսպանական գրանդի խաղացող:

«Ալվարո՛, դու երազում էիր «Ռեալի» կազմում խաղալու մասին։ Այսօր քո երազանքն իրականացավ։ Դու հաղթահարել ես բազմաթիվ դժվարություններ և պայքարել ես՝ այստեղ հասնելու համար։ Այս օրը դու երբեք չես մոռանա», - ասել է Ֆլորենտինո Պերեսը շնորհանդեսի ժամանակ իր ելույթում։

«Ռեալն» իր սանին ձեռք է բերել Լիսաբոնի «Բենֆիկայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 50 միլիոն եվրո։ 

Ալվարո Կառերասն «Արքայական ակումբում» կխաղա «18» համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ