«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն, գրում է El Partidazo de COPE-ն:
«Մոնեգասկները» վարձակալելու են վինգերին և հնարավորություն կունենան ամբողջական տրանսֆերային իրավունքը գնելու 20 միլիոն եվրոյով:
Ֆատին առաջարկ է ստացել նաև «Չելսիից», բայց նախապատվությունը տվել է «Մոնակոյին»:
22-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Գործարքը կկնքվի մայիսի 27-ին կամ 28-ին:
2024/25 մրցաշրջանում Ֆատին մասնակցել է «Բարսելոնայի» ընդամենը 11 հանդիպման: