«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայի առաջնությունը համեմատել է եվրոպական առաջատար ազգային լիգաների հետ, տեղեկացնում է L'Équipe-ը։
«Վերջին 3 տարիներին Սաուդյան Արաբիայում ֆուտբոլը շատ է զարգացել։ Աշխարհի ակումբային առաջնությունում տեսանք, թե ինչպես «Ալ Հիլալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Այդ խաղը ցույց տվեց մեր առաջնության մակարդակը։ Պրո լիգան դեռ հետ է մնում եվրոպական առաջատար ազգային առաջնություններից, բայց կամաց-կամաց զարգանում է։ Եվրոպական հզոր թիմերը հիմա չեն կարող մեր լիգայի ուժեղ թիմերին հաղթել գերխոշոր հաշիվներով»,- ասել է Բենզեման։
37-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում 11 խաղում խփել է նույնքան գոլ։
Հիշեցնենք, որ Բենզեման նաև խոսել է Ֆրանսիայի հավաքական հնարավոր վերադառնալու մասին։


