
«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» չեն կարողացել համաձայնության հասնել հարձակվող Անտուան Գրիզմանի և կիսապաշտպան Սաուլ Նիգեսի փոխանակման հարցում:
«Բլաուգրանան» դուրս է եկել բանակցություններից, քանի որ նրան չի գոհացրել մադրիդցիների առաջարկը՝ գրում է կատալոնական Ara.cat-ը:
Կատալոնական ակումբում Սաուլին համարժեք չեն համարում Գրիզմանին և մոտ 15 մլն գումարային փոխհատուցում էին ցանկանում ստանալ մադրիդցիներից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսպանացին և ֆրանսիացին համաձայնել էին փոխանակմանը: Սաուլը պատրաստ էր աշխատավարձի նվազման գնալ «Նոու Կամպում» խաղալու համար: