Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Միքայել Պողոսյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները.
- էդուարդ Մնացականյան
- Մարտին Մաճկալյան
- Գագիկ Հարությունյան
- Էդգար Աղաբեկյան
- Դավիթ Փարոթ
- Քևին Քեշիշյան
- Ստեֆան Ղարիբյան
- Արման Գիլանյանս
- Արթուր Ասլիբեկյան
- Մերուժան Խաչատրյան
Հայաստանի պատանեկան թիմն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Մոլդովայի, Մալթայի հավաքականների դեմ: Խաղերը կանցկացվեն հուլիսի 5-13-ը:



