Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր, կատարել 4 ասիստ ու 1 ռեբաունդ։
Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական շրջանում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին մրցելով Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների դեմ։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին։



