Logo

Բաստոնի. «Յամալը լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ պաշտպանվել եմ»

18:55 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է կատալոնական ակումբի վինգեր Լամին Յամալի մասին:

«Յամալը լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ պաշտպանվել եմ։ Նրա՝ գոլային պահեր ստեղծելու ունակությունը լավագույնն է, որ երբևէ տեսել եմ։ Մենք ստիպված ենք կրկնակի կամ եռակի շատ հսկել նրան»,- իտալացի պաշտպանի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

«Բարսելոնա» - «Ինտեր» դիմակայության առաջին խաղում (3-3) 17-ամյա Յամալը խփել էր իր թիմի գոլերից մեկը։ Այդ խաղում նա նաև 11 անգամ դրիբլինգի էր դիմել և 6 անգամ շրջանցել մրցակիցներին։

Ակումբների պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին ու Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կարդացեք նաև՝

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ