Մյունխենի «Բավարիան» «Լայպցիգի» դեմ Բունդեսլիգայի 32-րդ տուրի արտագնա խաղի վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը` հետաձգելով 34-րդ չեմպիոնության ապահովումը:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը մինչև 62-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, սակայն նախ` մեկ րոպեում երկու գոլ խփեց, իսկ 83-ին Լերոյ Սանեն հաշիվը դարձրեց 3-2: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը ոչ-ոքի կորզեց տանտերերի համար` 3-3:
«Բավարիան» 76 միավոր ունի, 9 միավորով է առաջ գործող չեմպիոն «Բայերից», որը դեռ պետք է անցկացնի երեք խաղ: «Լայպցիգը» 50 միավորով 5-րդն է, թոփ-4-ը եզրափակող «Ֆրայբուրգից» հետ է մեկ միավորով:
Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր
«Լայպցիգ» - «Բավարիա»` 3-3 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 11, Լուկաս Կլոստերման, 39, Յուսուֆ Պոուլսեն, 90+4 - Էրիկ Դայեր, 62, Մայքլ Օլիսե, 63, Լերոյ Սանե, 83
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։