Logo

Բելինգհեմ. «Փորձում եմ քիչ մտածել ՊՍԺ-ի դեմ խաղի մասին»

12:44 / 09.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչից առաջ հայտարարել է, որ հանգստություն է զգում, հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

«Արդեն 3 շաբաթ է՝ այստեղ ենք, և սա մեզ համար լավ փորձառություն է: Այժմ մրցաշարի եզրափակիչ փուլն է: Ես հանգիստ եմ և փորձում եմ շատ չկենտրոնանալ առաջիկա խաղի վրա: Ամեն ինչ կախված է մարմնի և մտքի հանգստությունից»,- ասել է Բելինգհեմը:

22-ամյա անգլիացին աշխարհի ակումբային առաջնությունում մասնակցել է մադրիդցիների բոլոր 5 խաղերին և «Պաչուկայի» դեմ խմբային փուլի խաղում աչքի ընկել դարպասի գրավմամբ:

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը հուլիսի 9-ի երեկոյան՝ ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» 2-0 հաշվով հաղթել էր բրազիլական «Ֆլումինենսեին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ