Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի նախավերջին խաղում «Բրայթոնը» Լոնդոնում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» և պարտվեց 1-3 հաշվով:
Տանտերերից դուբլ գրանցեց նիգերիացի եզրային հարձակվող Ալեքս Իվոբին: «Բրայթոնից» գոլ խփեց կամերունցի կիսապաշտպան Կառլոս Բալեբան, սեփական դարպասն էլ գրավեց դանիացի կիսապաշտպան Մեթ Օրայլին:
«Բրայթոնը» 23 միավորով 5-րդն է, երեք միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Ֆուլհեմը» 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Բրայթոն»` 3-1
Ալեքս Իվոբի, 4, 87, Մեթ Օրայլի, 79 (ինքնագոլ) - Կառլոս Բալեբա, 56