Logo

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել

16:57 / 17.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» - «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։

30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստի ծունկը ծալվել է։ Նա ընկել է խոտածածկին և չի կարողացել շարունակել հանդիպումը։

CNN Brasil-ի տեղեկություններով` Կեսլին վնասվածքի լրջությունը պարզելու համար պետք է բուժզննում անցնի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ