«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամենաշատը տպավորվել է 4 ֆուտբոլիստի խաղով:
«Ինձ ամենաշատը տպավորել են Նեյմարը, Մբապեն, Կրիշտիանու Ռոնալդուն ու Մարկուս Թյուրամը: Նշեցի միայն հարձակվողների, որովհետև նրանք միշտ կրակագծում են ու գրեթե ամեն խաղի աչքի են ընկնում»,- իտալացու խոսքը մեջբերում է ITASportPress-ը:
2001—2018 և 2019—2021 թվականներին 44-ամյա դարպասապահը պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:
Սերիա Բ-ի 2021/22 մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 26 հանդիպման, որոնցում բաց է թողել 27 գոլ: