Logo

Չեխիա - Հայաստան խաղի մրցավարական անձնակազմը

23:34 / 25.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի դեմ:

Հանդիպումը կսպասարկի ավստրիացի Յուլիան Վայնբերգերի գլխավորած մրցավարական անձնակազմը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նրան եզրերում կօգնեն Մաքսիմիլիան Կոլբիչն ու Անդրեաս Ուայթչնիգը: Չորրորդ պաշտոնյան կլինի չեխ Յան Պետրիկը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին: Չեխերը նույն օրն արտագնա ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել են Նորվեգիայի հավաքականին:

Պետրակով. «Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը»

Կամո Հովհաննիսյան. «Հավաքականի մարզաշապիկն ինձ համար ամենակարևորն է»

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Պրահայում

Չեխիայի հավաքականի մարզիչը և կիսապաշտպանը՝ Հայաստանի դեմ խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ