Իվան Հաշեկը հեռացվել է Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ՉՖԱ-ի պաշտոնական կայքը։
62-ամյա մասնագետը պաշտոնը ստանձնել էր 2024թ. հունվարին, 21 խաղում տարել 11 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել նույնքան պարտություն։
Չեխերը Հաշեկի գլխավորությամբ վերջին խաղում աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի L խմբի 7-րդ տուրում 1-2 հաշվով անսպասելի պարտություն են կրել Ֆարերյան կղզիներից։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


