Լոնդոնի «Չելսին» մոտ է աշխարհի նորընծա չեմպիոն, Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ պայմանագիր կնքելուն:
The Guardian-ի տեղեկություններով, կողմերը արդյունավետ բանակցություններ են վարել ու շուտով կարող են վերջնական համաձայնության գալ: Անգլիական ակումբը մտադիր է 22-ամյա խաղացողի տեղափոխությունն ավարտին հասցնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը՝ վճարելով վերջինիս պայմանագրում նշված հրաժարագինը (120 միլիոն եվրո):
Գործարքի արժեքը, ընդհանուր առմամբ, կկազմի 130,5 միլիոն եվրո, ինչը տրանսֆերային ռեկորդ կլինի Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 4 ու կատարել 7 ասիստ: