ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան և Միլանի «Ինտերի» նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին:
Չեմպիոնների լիգայի խաղային այս շաբաթ կայացան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Ֆրանսիական ՊՍԺ-ն արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին», իսկ Միլանի «Ինտերը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, գոլառատ ոչ-ոքիով (3-3) ավարտեց «Բարսելոնայի» դեմ արտագնա հանդիպումը: