Logo

Չեմպիոնության ամենաարագ գրանցումը վերջին 18 առաջնություններում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:20 / 10.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոան» Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած 10-րդ ակումբն է

Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում ոսկե մեդալների համար մղված պայքարը հանգուցալուծվեց: Աբովյանում 2-1 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Նոան» առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը և ակումբի կարճատև պատմության մեջ առաջին անգամ արժանացավ ոսկե մեդալների: Հատկանշական է, որ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ուժեղագույնը ճանաչվեց նախորդ առաջնության չեմպիոնին հաղթելու շնորհիվ: «Նոան» Հայաստանի առաջնությունների 33-ամյա պատմության մեջ չեմպիոնի տիտղոսը նվաճած 10-րդ ակումբն է:

Ռուի Մոտայի գլխավորած թիմը ցուցադրած արդյունավետ խաղով, ֆուտբոլիստների վարպետությամբ ու խաղային ունակություններով գերազանցեց չեմպիոնական մրցավազքում իր մրցակիցներին և արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը, որի առթիվ շնորհավորում ենք ֆուտբոլային կոլեկտիվի բոլոր անդամներին, ակումբի ղեկավարությանն ու թիմի երկրպագուներին:

«Նոայի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Հայաստանի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով ամենատիտղոսակիրն Արտակ Դաշյանն է: Նա դարձավ Հայաստանի հնգակի չեմպիոն: Չեմպիոնական իր առաջին երկու տիտղոսները Դաշյանը նվաճել է «Ալաշկերտում» (2016/17, 2017/18թթ.), հետագայում երկու անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկում» (2021/22, 2023/24թթ.):

Օգնյեն Չանչարևիչն ու Արտյոմ Ավանեսյանը դարձան Հայաստանի եռակի չեմպիոններ: Սերբ դարպասապահն իր առաջին երկու տիտղոսները նվաճել էր «Ալաշկերտում» (2017/18, 2020/21թթ.), իսկ Ավանեսյանը չեմպիոն էր դարձել «Արարատ-Արմենիայում» (2018/19, 2019/20թթ.):

Հովհաննես Համբարձումյանն ու Խամես Սանթոսն էլ 2-րդ անգամ վայելեցին չեմպիոնության բերկրանքը: Համբարձումյանն իր առաջին ոսկե մեդալը նվաճել էր «Բանանցում» 2013/14թթ. առաջնությունում, իսկ Սանթոսը չեմպիոն էր դարձել «Փյունիկում» նախորդ մրցաշրջանում:

«Փյունիկի» ռեկորդն անսասան մնաց

Չեմպիոնության վաղաժամ գրանցման «Նոայի» այս ցուցանիշը լավագույնն է Հայաստանի վերջին 18 առաջնություններում՝ սկսած 2007թ.: Իսկ ռեկորդային ցուցանիշը պատկանում է «Փյունիկին», որին հաջողվել է բոլորից արագ, առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դառնալ մրցակիցների համար ու գրանցել չեմպիոնությունը:

Դա տեղի է ունեցել 2004թ. առաջնությունում: Այդ տարի «Փյունիկը» Վարդան Մինասյանի գլխավորությամբ, որը 9-րդ տուրում էր ստանձնել թիմի ղեկը՝ փոխարինելով Միխայ Ստոյկիցային, ռեկորդային՝ 16 անընդմեջ հաղթանակ տոնելով, ժամկետից շուտ չեմպիոն հռչակվեց: Մրցաշարային ամփոփիչ աղյուսակում փյունիկցիները 16 միավորով գերազանցեցին 2-րդ տեղը զբաղեցրած «Միկային»:

2006թ. էլ միավորների այդ ռեկորդային տարբերությունը գրանցվեց երկրի չեմպիոն «Փյունիկի» և արծաթե մրցանակակիր «Բանանցի» միջև:

Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ 2014/15թթ. առաջնությունում: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «Փյունիկը» «Բանանցի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ արդեն չեմպիոնի կարգավիճակով, քանի որ նախօրեին փյունիկցիների գլխավոր մրցակիցներ «Ուլիսն» ու «Շիրակը» 2-ական միավոր կորցնելով, անհասանելի էին դարձել առաջատարի համար: «Փյունիկը» նորընծա չեմպիոնի կարգավիճակով իր առաջին խաղում 1-2 հաշվով պարտություն կրեց:

Հայաստանի նախորդ 9 առաջնություններում բավական թեժ մրցակցություն էր ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: Դրանցից 6-ում չեմպիոնը որոշվել էր միայն ավարտական տուրում, մյուս 3 մրցաշրջաններում չեմպիոնությունը գրանցվել էր առաջնության ավարտից մեկ տուր առաջ:

Չեմպիոն հռչակվելու «Նոայի» 4-րդ փորձը հաջողությամբ ավարտվեց

2018/19թթ. մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցող «Նոան» նախկինում 3 անգամ մոտ է եղել չեմպիոնական տիտղոսին, սակայն ի վերջո ստիպված է եղել բավարարվել արծաթե մեդալներով:
2019/20թթ. առաջնությունում Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» հավակնում էր ոսկե մեդալներին:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» ընդամենը մեկ միավոր էր զիջում առաջատարներ «Շիրակին» և «Արարատ-Արմենիային»: 27-րդ տուրում «Նոան» սեփական դաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը, իսկ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»:

Ոսկե մեդալների բախտը վճռվեց ավարտական տուրում «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» մրցավեճում, որում գործող չեմպիոնը Ֆուրջել Նարսինգի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլերի շնորհիվ հաղթեց ու 2-րդ տարին անընդմեջ արժանացավ ոսկե մեդալներին:

Հաջորդ մրցաշրջանում «Նոան» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ առաջնության ավարտից 2 տուր առաջ 41 միավորով գլխավորում էր աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով իրենից 2 խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտին»: Սակայն ավարտական երկու խաղերում էլ «Նոան» պարտվեց «Ուրարտուին» (0-1) և «Վանին» (1-2), իսկ «Ալաշկերտը» 4 խաղում 9 միավոր վաստակեց ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ առաջնությունում էլ չեմպիոնական մրցավազքում «Նոայի» համար բախտորոշ եղավ նախավերջին տուրում ոսկե մեդալների հավակնորդ «Փյունիկից» արտագնա խաղում 0-3 հաշվով կրած պարտությունը:

Այդ հանդիպմանը «Նոան» Կառլոս Ինարեխոսի գլխավորությամբ ներկայացել էր առաջատարի դերում՝ մեկ միավորով գերազանցելով «Փյունիկին»: Վերջինս հաղթանակի շնորհիվ շրջանցեց «Նոային» և ավարտական տուրում Գյումրիում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Շիրակին», չեմպիոն հռչակվեց:

Նախորդ առաջնություններից 14-ում է ոսկե մեդալների դափնեկիրը որոշվել ավարտական տուրում, ընդ որում 2008թ. չեմպիոնին որոշելու համար նույնիսկ հարկ է եղել անցկացնել լրացուցիչ`«ոսկե» խաղ «Փյունիկի» և «Արարատի» միջև: Իսկ ահա 19 անգամ ՀՀ չեմպիոնն ի հայտ է եկել ժամկետից շուտ:

Նշենք, որ 26 անգամ թիմերն իրենց չեմպիոնությունը պաշտոնապես գրանցել են Երևանում կայացած խաղում, 3 անգամ չեմպիոնն օծվել է Գյումրիում, 2-ական անգամ՝ Արարատում և Աբովյանում, մեկ անգամ էլ չեմպիոնական խաղը կայացել է Արմավիրում:

Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են տվյալներ, թե տարբեր տարիներին թիմերը որ խաղում, առաջնության ավարտից քանի տուր առաջ են պաշտոնապես չեմպիոն հռչակվել.

Թվական Չեմպիոն Չեմպիոնական խաղ Հաշիվ Քանի տուր առաջ
1992

ՀՄԸՄ

«Շիրակ»

05.11. «Կոտայք»

05.11. «Նաիրի»

3-2

5-0

 -

 -

1993 «Արարատ» 09.11. «Իմպուլս» 5-0  -
1994 «Շիրակ» 21.10.«Երազանք» 4-0 2
1995/96 «Փյունիկ» 18.5. «Շիրակ» 1-0 1
1996/97 «Փյունիկ» 01.6. ՀՄՄ 5-0 2
1997 «Երևան» 16.11. «Փյունիկ» 1-0 -
1998 «Ցեմենտ» 04.11. «Փյունիկ» 3-1 1
1999 «Շիրակ» 13.12. «Ցեմենտ» 0-0 -
2000 «Արաքս» 16.11. «Դինամո» + (3-0) -
2001 «Փյունիկ» 04.11. «Սպարտակ» 2-1 4
2002 «Փյունիկ» 03.11.«Լեռնագործ» 6-0 2
2003 «Փյունիկ» 08.11. «Դինամո» 5-0 3
2004 «Փյունիկ» 23.10. «Կոտայք» 6-1 5
2005 «Փյունիկ» 06.11. «Կիլիկիա» 4-1 -
2006 «Փյունիկ» 21.10. «Կիլիկիա» 12-1 3
2007 «Փյունիկ» 07.11. «Արարատ» 4-1 1
2008 «Փյունիկ» 19.11. «Արարատ» 2-1 -
2009 «Փյունիկ» 01.11. «Շիրակ» 3-1 1
2010 «Փյունիկ» 14.11. «Կիլիկիա» 1-0 -
2011 «Ուլիս» 22.10. «Արարատ» 2-1 2
2012/13 «Շիրակ» 03.05. «Փյունիկ» 1-0 2
2013/14 «Բանանց» 11.05. «Փյունիկ» 1-0 1
2014/15 «Փյունիկ» 17.05. «Բանանց» 1-2 2
2015/16 «Ալաշկերտ» 22.05. «Միկա» 2-0 -
2016/17 «Ալաշկերտ» 28.05. «Շիրակ» 3-1 1
2017/18 «Ալաշկերտ» 12.05. «Փյունիկ» 0-0 1
2018/19 «Արարատ-Արմենիա» 30.05. «Բանանց» 1-0 -
2019/20 «Արարատ-Արմենիա» 17.07. «Նոա» 2-0 -
2020/21 «Ալաշկերտ» 28.05. «Արարատ-Արմենիա» 1-0 -
2021/22 «Փյունիկ» 30.05. «Ալաշկերտ» 1-1 -
2022/23 «Ուրարտու» 02.06. «Փյունիկ» 1-0 1
2023/24 «Փյունիկ» 25.05. «Շիրակ» 1-0 -
2024/25 «Նոա» 09.05. «Փյունիկ» 2-1 3
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

00:53 / 28.05.2025 • Ջրային մարզաձևեր

fastnews-photo-icon
Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան Թուրքիայում դարձել է ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն

00:24 / 28.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

23:56 / 27.05.2025 • Ֆուտբոլ

La Gazzeta dello Sport. «Չելսին» առաջարկ է արել «Նապոլիին»

23:29 / 27.05.2025 • Մարմնամարզություն

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս եկավ եզրափակիչ

22:56 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանը Երևանում է և սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել

22:23 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» ու Լամին Յամալը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
21:53 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
32-ամյա մասնագետը գլխավորել է «Սաութհեմփթոնը»

Պաշտոնական
21:26 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Պելեգրինի. «Սա Դավիթի ու Գողիաթի պատմությունը չէ»

20:56 / 27.05.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Ման. Յունայթեդը» երկու դարպասապահի է հետևում

20:22 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Իտալիայի հավաքականի հայտացուցակը

19:53 / 27.05.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունն առաջին շրջանում

19:26 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. Չեմպիոն «Նոան» վերջին տուրում պարտվեց «Ալաշկերտին»

18:43 / 27.05.2025 • Ֆուտբոլ

WhoScored. Լամին Յամալը մեծ առավելությամբ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է

18:29 / 27.05.2025 • Ֆուտբոլ

ESPN. ՄՅՈՒ-ն հրաժարագին կվճարի. ֆուտբոլիստի ակումբը տեղեկացված է

17:38 / 27.05.2025 • Բասկետբոլ

«Եվրոպացի մարզիչները նույնիսկ Յոկիչի վրա են բղավում, իսկ ամերիկացիները շատ փափուկ են». Դյուրանտ

17:08 / 27.05.2025 • Ֆուտբոլ

27 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Պաշտոնական
16:58 / 27.05.2025 • Այլ մարզաձևեր

«Ռոլան Գարոս». Էլինա Ավանեսյանը խոշոր հաշվով պարտվեց

16:24 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Ո՞վ է դառնալու «Ռեալի» նոր «10» համարը. ակումբն ընտրություն է կատարել

15:49 / 27.05.2025 • Ֆուտբոլ

«Այսօր կամ վաղը». Անսու Ֆատին տեղափոխվում է Ֆրանսիայի առաջնություն

15:17 / 27.05.2025 • Ֆուտբոլ

15 տարվա փորձ. «Միլանը» հայտնել է նոր մարզական տնօրենի անունը

Պաշտոնական
14:55 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Անչելոտի. «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ»

14:32 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Ռաուլը հեռացավ «Ռեալից»

Պաշտոնական
13:50 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ «Զենիթի» սպորտային տնօրե՞ն

13:21 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Ժերեմի. «Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ»

12:51 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Մոուրինյո. «7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ»

12:22 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Հանդերձարան, Ձանիոլո, ծեծկռտուք. ի՞նչ է պատահել Իտալիայում

11:45 / 27.05.2025 • Ֆուտբոլ

Զիդան. «Երբեք նման անհավանական խաղ չէի տեսել»

11:27 / 27.05.2025 • Մարտարվեստներ

Կրկին նոր քաղաք. Կանցկացվի ձյուդոյի վետերանների Հայաստանի 6-րդ առաջնությունը

10:52 / 27.05.2025 • Թենիս

«Ռոլան Գարոս». Թոփ-2 թենիսիստները մեկնարկեցին հաղթանակով

10:26 / 27.05.2025 • Հայկական ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մեր նպատակն է բացել մասնագետների աչքերը». ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը՝ Երևանում

03:20 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկ տեն Հագի առաջին օրը «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում

03:11 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դե Բրույնեի բոլոր գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

03:03 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Լա Մասիայից» առաջին թիմ. Մարկ Բեռնալի լավագույն դրվագները

02:46 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոնալդու. «Այս գլուխն ավարտվեց»

02:20 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Չաբի Ալոնսոյի առաջին օրը՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ

00:45 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Հայդենհայմը» 90+5-ին խփած գոլի շնորհիվ պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում

00:31 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուն գոլ խփեց, բայց «Ալ Նասրը» չնվաճեց Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր

00:08 / 27.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

23:49 / 26.05.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-photo-icon
«Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը». Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

23:25 / 26.05.2025 • Ֆուտբոլ

Ինձագին «Ալ Հիլալի» առաջարկի ֆոնին պահանջներ է ներկայացրել «Ինտերին»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ