Logo

ՉԼ. Մխիթարյանի «Ինտերը» թրիլերային պայքարում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ եզրափակիչ

01:39 / 07.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցն է։

Միլանյան գրանդը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում թրիլերային պայքարում լրացուցիչ ժամանակը ներառյալ հաղթեց 4-3 հաշվով։

Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց նույն հաշիվը, ինչպես առաջին խաղում` 3-3։

«Ներաձուրին» առաջին խաղակեսից հետո Լաուտարո Մարտինեսի ու Հաքան Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն «Բլաուգրանան» շատ արագ հետ բերեց կորցրածը. 54-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Գարսիան, իսկ 60-րդ րոպեին` Դանի Օլմոն։

88-րդ րոպեին կատալոնական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ռաֆինյան, բայց ավելացված երրորդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին փրկեց «Ինտերին»` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Տանտերերի հաղթական գոլը 99-րդ րոպեին խփեց Դավիդե Ֆրատեզին։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։ 

Միլանյան գրանդն ընդհանուր դիմակայությունը հաղթեց 7-6 հաշվով և երկու տարի անց կխաղա ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչում։

Մյուս կիսաեզրափակիչի պատասխան խաղում մայիսի 7-ին կմրցեն ՊՍԺ-ն և «Արսենալը»։ Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է 1-0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-3 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 21, Հաքան Չալհանօղլու, 45+1 (11մ), Ֆրանչեսկո Աչերբի, 90+3, Դավիդե Ֆրատեզի, 99 - Էրիկ Գարսիա, 54, Դանի Օլմո, 60, Ռաֆինյա, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ