Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բայերի» պաշտպան Ալեքս Գրիմալդոյի ծառայություններով, հաղորդում է COPE-ն։
«Արքայական ակումբի» ապագա գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ցանկանում է, որ մադրիդյան գրանդը ձեռք բերի 29-ամյա ֆուտբոլիստին։
Իսպանացի եզրայինը 2023թ. ամռանն Ալոնսոյի նախաձեռնությամբ է տեղափոխվել «Բայեր», որի կազմում 98 խաղում 16 գոլ է խփել, կատարել 33 ասիստ։ Նա 2008-2016թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» համակարգում, սակայն նորակուտը չի նշել «Բլաուգրանայի» հիմնական թիմում։
Բացի Գրիմալդոյից, «Ռեալը» ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման համար դիտարկում է նաև «Բենֆիկայից» Ալվարո Կառերասի տարբերակը։
Կարդացեք նաև՝