«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխաիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի հայտարարությունը: Պաշտպանը դժգոհել էր իր խաղաժամանակից և նշել, որ պատրաստվում է հեռանալ ակումբից:
«Նաիրը գնահատել է իր խաղը, մարզավիճակն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրա գնահատականները ծայրահեղ են: Նա այս մրցաշրջանում 30 հնարավորից մասնակցել է 23 խաղի: Դա նույն ցուցանիշն է, ինչպես նախորդ մրցաշրջանում: Երբ Նաիրն իր մարզավիճակի շնորհիվ հաղթեց Պինյաևին, Սիլյանովին ու Սամոշնիկովին, խաղում էր նա, իսկ երբ արդյունքներն այլ էին, խաղում էին մյուսները:
Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր: Ինձ համար դա անակնկալ հայտարարություն էր: Ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում: Եթե Թիկնիզյանի համար լավ առաջարկ չստանանք, նա կմնա, ու նույնիսկ կարող ենք նոր պայմանագիր առաջարկել նրան, եթե լավ մարզավիճակ հավաքի, ինչո՞ւ ոչ», - Գալակտիոնովի խոսքն է մեջբերում Матч ТВ-ն: