
«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն խոսել է Սուպերլիգայի մասին:
«Կարծում եմ՝ եթե 12 գրանդ ակումբներ ընդունում են համատեղ նախագիծ, նշանակում է՝ նրանք ֆուտբոլում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են զգում: Չգիտեմ՝ Սուպերլիգայի նախագիծը ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց մեզ փոփոխություններ են հարկավոր, ընդ որում՝ ֆուտբոլը փրկելու համար:
Կորոնավիրուսն ազդել է բոլոր ասպարեզների վրա, այդ թվում՝ ֆուտբոլի: Կարծում եմ՝ եթե ՈՒԵՖԱ-ն իսկապես անհանգստացած լիներ ֆուտբոլիստներով, մեզ չէր ստիպի այս իրավիճակում ճանապարհորդել այսքան: Նրանք մեզ չէին ստիպի մեծ թվով հանդիպումներ անցկացնել այս բարդ տարում:
Շատ տհաճ էր, երբ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն սպառնում էին ինձ»,- Football Italia-ն մեջբերում է Դանիլոյի խոսքը: