Logo

Դե Վրեյ. «Գործնականում արժանի չէինք չեմպիոնությանը»

12:56 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարծում է, որ ակումբն արժանի չէր չեմպիոն դառնալուն, հայտնում է Sempre Inter-ը։

«Մենք արեցինք ամեն ինչ, բայց գիտեինք, որ մյուս խաղի արդյունքից ենք կախված։ Պետք է եղածն անցյալում թողնել։

Գործնականում մենք արժանի չէինք չեմպիոնությանը։ Արժանի է այն թիմը, որը 38-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Զգացողություն ունեմ, որ առաջնությունում կարող էինք ավելի լավ խաղալ, քան արեցինք»,- ասել է նիդերլանդցի ֆուտբոլիստը։

«Ներաձուրին» 81 միավորով Ա Սերիայում զբաղեցրել է երկրորդ տեղ։ «Սկուդետոն» նվաճել է «Նապոլին», որը հավաքել է 82 միավոր։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ