Logo

Դի Մարիան հեռանում է «Բենֆիկայից»

12:49 / 18.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լիսաբոնի «Բենֆիկայից»:

«Շատ ցավալի է առաջնությունն այսպես ավարտել այդքան երկար մրցաշրջանից հետո։ Սա իմ վերջին խաղն էր այս մարզաշապիկով առաջնությունում, և ես հպարտ եմ, որ կարող եմ կրկին հագնել այն։

Հաջորդ կիրակի ունենք ևս մեկ եզրափակիչ, և մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու հստակ մտադրությամբ։ Շնորհակալություն աջակցության համար, «Բենֆիկայի» երկրպագուներ», - գրել է 37-ամյա Դի Մարիան սոցցանցերի իր էջերում:

Մայիսի 25-ին Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում փոխչեմպիոն «Բենֆիկան» տիտղոսը կվիճարկի չեմպիոնությունը պաշտպանած «Սպորտինգի» հետ:

2024/25 մրցաշրջանում Դի Մարիան Լիսաբոնը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 39 խաղի, խփել 15 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ