Ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Լիսաբոնի «Սպորտինգ», հայտնում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքի մանրամասները դեռևս չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը մեկ տարվա պայմանագիր կկնքի, իսկ ՊՍԺ-ն կվճարի նրա աշխատավարձի մեծ մասը։
Այս մրցաշրջանում Դրաքսլերը ՊՍԺ-ի կազմում խաղի չի մասնակցել։ 2021/22 մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։