Logo

Դոնարուման 14-րդ վայրկյանին գոլ բաց թողնելու համար մեղադրել է մրցավարին

14:33 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ֆրանսիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի մեկնարկայի տուրի հանդիպման 14-րդ վայրկյանին գոլ բաց թողնելու համար մեղադրել է մրցավարին։

«Ես պատրաստ չէի մեկնարկին, այդ ժամանակ դեռ ձեռնոցներս չէի հագել։ Մրցավարին խնդրեցի սպասել, նա պետք է ստուգեր՝ պատրա՞ստ եմ, թե ոչ։

Մրցավարը չսպասեց և ազդարարեց խաղի մեկնարկը։ Միաժամանակ, գնդակը մեր մոտ էր, կարող էինք ավելի խելացի աշխատել և մի փոքր սպասել»,- խաղից հետո Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահն ասել է RAI Sport-ին:

Հիշեցնենք, որ իտալական «Նապոլիի» պաշտպան Ջովանի Դի Լորենցոյի սխալից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի վինգեր Բրեդլի Բարկոլան խլել էր գնդակը, մեն-մենակ դուրս եկել Դոնարումայի դիմաց և բացել հաշիվը։

Հետագայում Իտալիայի հավաքականը երեք գոլ էր խփել Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած A դիվիզիոնի երկրորդ խմբի արտագնա խաղում և տպավորիչ կամային հաղթանակի հասել՝ 3-1։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ