Logo

Դոնարուման վնասվածք է ստացել

17:42 / 15.09.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման «Բրեստի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի չորրորդ տուրի տնային խաղում (3-1) վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի հավաքականի ավագն աջ ազդրի մկանային խնդիր ունի: Դեռևս հայտնի չէ` արդյոք Դոնարուման կարող է մասնակցել կատալոնական «Ժիրոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի տնային խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Գլխավոր եվրագավաթային մեկնարկային տուրի խաղում Ֆրանսիայի չեմպիոնի դարպասը կարող են պաշտպանել նաև ռուս Մատվեյ Սաֆոնովը, որն ամռանն է «Կրասնոդարից» տեղափոխվել փարիզյան ակումբ, և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ներկայացուցիչ Արնաու Տենասը: Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Սաֆոնովը դեռևս նորամուտը չի նշել ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ