Ելենա Վարդանյանը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանի հետ մասնակցել է Կանադայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին հրապարակել է Արման Անդրիկյանի հետ համատեղ լուսանկար՝ սրտի էմոջիով, «սեր» և «երջանկություն» հեշթեգերով: «Bravo.am»-ի հետ զրույցում դերասանուհին ասել է. «Ես ու Արմանը մտերիմ ընկերներ ենք, ավելին ասել չեմ կարող»:
Արմանն ու Ելենան համատեղ լուսանկար էին հրապարակել նաև մարտին, որտեղ նրանց հետ էր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը:
Հիշեցնենք, որ 14 տարվա համատեղ կյանքից հետո Ելենան ամուսնալուծվել էր նախորդ տարի: Նրա նախկին ամուսինը Գարրի Թումանյանն է: Նրանք ունեն 1 որդի՝ Ալեքսանդրը։