Logo

Էնցո Ֆերնանդես. «Կփորձենք «Չելսին» բարձրացնել նոր մակարդակի»

20:41 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը նշել է, որ ցանկանում է նոր թիմում հաջողությունների հասնել:

««Չելսին» մեծ ակումբ է, որը միշտ պայքարում է և հաղթել է Չեմպիոնների լիգան: Մենք կփորձենք հասնել մեր առջև դրված նպատակներին և ակումբը բարձրացնել նոր մակարդակի:

Իրոք ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու համար և կանեմ ամեն բան, որ արդարացնեմ սպասելիքները: Տեխնիկապես լավ պատրաստված եմ, լավ եմ հասկանում խաղից, հիանալի դրիբլինգ ու հարվածի տեխնիկա ունեմ:

Ամեն բան կանեմ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս և նրանց դարձնեմ ավելի լավը»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբը Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 121 միլիոն եվրո` իրականացնելով Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Կողմերը կնքել են 8 տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2031 թվականի հունիսի 30-ին: Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը «Չելսիում» կխաղա «5» համարի մարզաշապիկով:

Էնցո Ֆերնանդեսը 2022-ին արգենտինական «Ռիվեր Փլեյթից» էր տեղափոխվել «Բենֆիկա»։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ