«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի խաղը (2-1), հայտնում է Marca-ն:
«Փայլուն խաղ էր։ Հաճելի է, երբ դիտում ես խաղ, որտեղ երկու թիմերն էլ խաղում են առանց կոպիտ խախտումների՝ փորձելով մրցակցին ցավ պատճառել գնդակով խաղով։ Այսպես խաղն անչափ դիտարժան է լինում։
«Բարսելոնան» լավ էր խաղում մինչև գոլ խփելը։ Մենք լավ արձագանքեցինք բաց թողած գոլից հետո։ Մենդեշը ապշեցուցիչ անցում կատարեց։ Երկրորդ կեսում մենք արդեն ավելի լավն էինք»,- ասել է Էնրիկեն։
Կարդացեք նաև՝
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


