Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության 13-16-րդ տեղերի համար խաղում համառ պայքարում 92-93 հաշվով պարտվել է Դանիայի թիմին:
Հայաստանի հավաքականից կրկին դաբլ-դաբլ է գրանցել Յուրա Մելիքյանը` 23 միավոր, 17 ռեբաունդ: Մելիքյանը նաև 5 ասիստ է կատարել:
Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 20-ին 15-16-րդ տեղերի համար խաղ կանցկացնի, մրցակիցը դեռևս հայտնի չէ: