Հունիսի 5-ին 37-ամյակն է տոնում Էրիկ Կարապետյանը։ Երգիչը ծնվել է Թբիլիսիում։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։ 2006-2011 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-ին հաղթել է «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնում։ 2007-ին էլ լավագույնն էր «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթում։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012-ին դարձել է «Տարվա լավագույն երգիչ»։ 2013-ին՝ «Դար-21» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում ևս նա արժանացել է այդ մրցանակին: 2017-ին էլ Փարիզում կայացած Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա դարձավ «Տարվա լավագույն երգիչ»: 2025-ի «Խազեր» մրցանակաբաշխությանը ևս Էրիկը «Տարվա լավագույն երգիչն» էր։
2022 թվականին Էրիկն ամուսնացել է Սվետլանա Իշխանյանի հետ։ 2023-ի նոյեմբերին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սալոմեն։
Ծննդյան կապակցությամբ երգչին շնորհավորել են ընկերներն ու գործընկերները։
«Ծնունդդ շնորհավոր, իմ տաղանդավոր եղբայր»․ Սոնա Ռուբենյան
«Բարով ես ծնվել, սիրելի արտիստ»․ Արմինկա
«Էրիկ, շնորհավորում եմ ծնունդդ, ընկերս, ախպերս, հարազատս։ Ուզում եմ քեզ միշտ տեսնեմ քո ընտանիքով, արվեստով, սկզբունքներով ու մարդկային բացառիկ հատկանիշներով։ Դու ինձ համար ոչ միայն լավ արտիստ, այլև կարևոր տեսակ ես, մեր կյանքում, մեր սրտում»․ Արթուր Մանուկյան
«Շնորհավոր ծնունդդ, իմ տաղանդավոր եղբայր»․ Ռաֆֆի Ալթունյան
Էմմին հրապարակել է որդիների և Էրիկի մասանակցությամբ զվարճալի հոլովակ։
Էրիկին շնորհավորել են նաև երգչուհիներ Ռուզաննա Անդրեասյանը, Յանա Հովհաննիսյանն ու Մարի Ավանեսյանը, հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը, երգիչ, հաղորդավար Արամ MP3-ն, երգիչ Ռոբերտ Քոլոյանը, պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը, երգահաններ Կարեն Սևակը, պրոդյուսեր Աննա Թադևոսյանը և ուրիշներ։