Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալը:
Երիտասարդների մրցապայքարում Նարեկ Մկրտչյանը (79 կգ) երկամարտի 338 կգ (150+188) արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հրում վարժությունում ևս Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել, իսկ պոկումում եղել է չորրորդը: Մկրտչյանը հրում վարժությունում ու երկամարտում սահմանել է երիտասարդների ռեկորդ:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է նաև Մարտին Պողոսյանը, որը պոկում վարժությունում ստացել է 0, իսկ հրումում 182 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Կարդացեք նաև`


