Logo

«Ես քնել էի». Ֆլիկը չի դիտել «Ռեալ» - «Սելտա» հանդիպումը

18:51 / 08.12.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը չի դիտել Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Սելտա» (0-2) հանդիպումը, գրում է As-ը։

«Մենք կենտրոնացած ենք մեր արդյունքների վրա, այլ ոչ թե «Ռեալի»։ Չեմ ուզում խոսել նրանց մասին։

Մրցակցին գերազանցում ենք 4 միավորով, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, պետք է ներդնենք ամբողջ ներուժը։

Ես քնել էի ու չեմ դիտել «Ռեալ» - «Սելտա» հանդիպումը։ Իմ էներգիան չեմ վատնում այլ թիմերի խաղերը դիտելու համար։ Կենտրոնացած եմ միայն «Բարսայի» վրա, ինչն ամենակարևորն է»,- հայտարարել է գերմանացի մասնագետը։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ