Logo

«Էսպանյոլի» ստադիոնի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժածների թիվը հասել է 16-ի

16:26 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» - «Բարսելոնա» խաղից առաջ տեղի ունեցած պատահարից տուժածների թիվը հասել է 16-ի, հայտնում է Marca-ն:

Միջադեպը տեղի էր ունեցել ստադիոնի մոտակայքում: Peugeot մակնիշի մեքենայի կին վարորդը, նյարդային վիճակում լինելով, չէր կառավարել մեքենայի արագությունը և մխրճվել էր հավաքված երկրպագուների բազմության մեջ:

Մրցավար Սեսար Սոտո Գրադոն որոշ ժամանակով դադարեցրել էր հանդիպումը, որովհետև «Էսպանյոլի» երկրպագուների ուլտրաս թևը լուրեր էր տարածել, որ միջադեպը կազմակերպել են «Բարսելոնայի» երկրպագուները:

Տեղեկությունն արագ հերքվել էր, և ֆուտբոլիստները շարունակել էին խաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ