Մայիսի 22-23-ը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում կայացած «Եվրասիայի գավաթ» միջազգային մրցաշարում հայ ձյուդոիստները երկու մեդալ են նվաճել, գրում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
Ժորա Գևորգյանը (81 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին ու արժանացել ոսկե մեդալի, իսկ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նահապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Մրցաշարին Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ղազախստանից և Ուզբեկստանից մասնակցել է մինչև 18 տարեկան 300 մարզիկ։