2024թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբում կհյուրընկալվի Ուելսին: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Ուելս. Դենի Ուարդ, Քոնոր Ռոբերտս, Ջո Ռոդոն, Քրիս Մեֆամ, Բեն Դևիս, Էթան Ամպադու, Աարոն Ռեմզի, Հարի Ուիլսոն, Դանիել Ջեյմս, Կիֆեր Մուր, Բրենան Ջոնսոն:
Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Անդրե Կալիսիր, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս:
Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի և Ուելսի հավաքականները նախկինում հանդիպել են երկու անգամ։ ԱԱ-2002-ի ընտրական փուլի երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի (Կարդիֆում՝ 0-0, Երևանում՝ 2-2)։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը և Լատվիայի հավաքականը:
«Խաղաղ» դիմակայություններ. Ինչպես դասավորվեցին Հայաստանի հավաքականի նախորդ երկու խաղերն Ուելսի հետ