Logo

Ռոմանո. Ֆեռնանդեշը մերժել է «Ալ Հիլալի» խելահեղ առաջարկը

12:58 / 03.06.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Բրունու Ֆեռնանդեշը որոշել է մնալ ակումբում և մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

30-ամյա ֆուտբոլիստին Սաուդյան Արաբիայից առաջարկել էին աշխատավարձի եռապատկում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 100 միլիոն եվրո տրանսֆերի համար:

Պորտուգալացին մի քանի օր ընտանիքի հետ քննարկել է առաջարկը և որոշել է մերժել այն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը թիմում խաղում է 2020 թվականի հունվարից: Այս ընթացքում նա անցկացրել է 290 խաղ, խփել 98 գոլ և կատարել 86 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ