Logo

Ջենարո Գատուզոն ներկայացվեց որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

15:35 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրեց ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

47-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է իր հայրենակից Լուչանո Սպալետիին, որն ավելի վաղ հեռացվել էր հավաքականի ղեկից:

Կողմերը «1+1» համակարգով պայմանագիր են կնքել: Գատուզոն տարեկան 1 միլիոն եվրոյից պակաս աշխատավարձ կստանա:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզչի առջև խնդիր է դրել թիմին դուրս բերել Մունդիալ-26-ի եզրափակիչ փուլ:

Ջենարո Գատուզոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Միլանը», «Նապոլին», իսպանական «Վալենսիան», ֆրանսիական «Մարսելը» և խորվաթական «Հայդուկը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ