Logo

«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստի ուշագնացության պատճառով «Ինտերի» դեմ հանդիպումը հետաձգվել է

22:20 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպումն անավարտ է մնացել։

Հանդիպման 17-րդ րոպեին տանտերերի 22-ամյա իտալացի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեն ուշագնաց է եղել։ Կատարվածին առաջինն արձագանքել են «Ներաձուրիի» ֆուտբոլիստներն ու Բովեի ակումբակիցները։ Բուժանձնակազմը խաղադաշտում նրան օգնություն ցույց տալուց հետո հոսպիտալացրել է։

«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է, չի շարունակվելու այսօր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա