«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունից (1-2) հետո անդրադարձել է խաղին, հայտնում է AS-ը։
«Այս պահի դրությամբ «Բարսելոնան» ու «Պարի Սեն-Ժերմենը» նույն մակարդակի չեն։ Սակայն ես հավատում եմ իմ թիմին։ Ցույց չտվեցինք մեր լավագույն որակները։
Մենք պարտվեցինք, սակայն ուզում ենք մարզվել ու վերադառնալ մեր լավագույն մարզավիճակին։ Կվերլուծենք, թե ինչն այնպես չենք արել այս խաղում»,- ասել է գերմանացի մասնագետը:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


