Logo

Ֆլիկը Լա լիգան հաղթած երկրորդ ամենատարեց մասնագետն է

13:59 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանսի Ֆլիկը Կառլո Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվել է հռչակվել Իսպանիայի չեմպիոն, հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը:

Գերմանացի մասնագետն այդ նվաճմանը հասավ 60 տարեկանում:

Ֆլիկին հաջորդում են Էռնեստո Վալվերդեն, որը «Բարսայի» հետ չեմպիոն է հռչակվել 54 տարեկանում, և Մաքս Մերկելը, որը չեմպիոն է դարձել «Աթլետիկոյի» հետ նույնպես 54 տարեկանում:

Կառլո Անչելոտին «Արքայական ակումբի» հետ Լա լիգայի հաղթողի տիտղոսը նվաճել էր 62 տարեկանում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո վաղաժամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ մրցանակը հաղթելով պատմության մեջ 28-րդ անգամ: Գերմանացի Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ