Լևերկուզենի «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բուժզննում է անցել «Լիվերպուլ» տեղափոխվելու համար, հաղորդում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
«Լիվերպուլը» նախատեսում է 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարել հունիսի 20-ին:
Հիշեցնենք, որ գերմանացու տրանսֆերը ռեկորդային կլինի անգլիական ֆուտբոլի համար:
Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող է հասնել 15 միլիոն եվրոյի: