Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեյը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է հունվարի 11-ին կայացած Գործադիր կոմիտեի արտահերթ նիստում, հայտնում է L'Equipe-ը:
Ֆեդերացիայի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ֆուտբոլային կառույցի փոխնախագահ Ֆիլիպ Դիալոն։
Հիշեցնենք, որ 81-ամյա Լե Գրեյը հայտնվել էր քննադատության թիրախում, երբ ասել էր, որ չի վերցնի հեռախոսը, եթե իրեն զանգի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը, որի թեկնածությունը շրջանառվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ միջադեպից հետո Լե Գրեյը ներողություն էր խնդրել լեգենդար ֆուտբոլիստից:
Նոել Լե Գրեյը 2011 թվականից էր զբաղեցնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։